Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել Ստեփանակերտը

Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել Ստեփանակերտը
02.10.2020 | 18:01

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրթիռակոծել Ստեփանակերտը՝ թիրախավորելով տները, բնակչությանը: Մի քանի անգամ հրթիռակոծվել է Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը: Մարդիկ այս պահին գտնվում են ապաստարաններում: Հրթիռակոծության հետևանքով տուժել էր Արտակարգ իրավիճակների ծառայության շենքը: Մինչ այս պահը հաղորդվել է փրկարար ծառայությունում 10 վիրավորի մասին:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ